October 24, 2020

Հրդեհ Երևանում. տարհանվել է 60 բնակիչ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարհանվել է շենքի 60 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին: Վերելակի հորանում այրվել է մոտ 10 քմ աղբ: