August 4, 2020

«Հեղափոխության պահապաններ»-ի վերաբերյալ Անի Սամսոնյանի հաղորդման նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում շարունակվում է Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին հաղորդման նախաքննությունը:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ տուժողը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, ինչի հետեւանքով մի շարք քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:

Հիշեցնենք՝ «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամի ենթադրյալ հանցագործություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1- ին մասով քրեական գործ էր հարուցվել:  

Անի Սամսոնյանը նաեւ երեկ էր հայտնել, որ Դատախազություն է հաղորդում ներկայացրել՝ օգտատիրոջ կողմից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու համար։

Աղբյուրը՝ https://armtimes.com/hy/article/186926?fbclid=IwAR1wbhleJYziEalsusua-uIMzKaG0QU_sKE2tHcoG3f8h-60Z_RPwE8bIy0